ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իշխանությունները մոտ 200 հազար օտարերկրացու մուտք են սահմանափակել օրենքները խախտելու պատճառով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման հարցերով ծառայության ղեկավար Անդրեյ Կիկոտը։
«Ամեն տարի մեր երկիր մոտ 9 մլն օտարերկրյա քաղաքացի է ժամանում՝ տարբեր նպատակներով։ Ներկայումս մեզ մոտ 6,5-ից մինչև 6 մլն մարդ է գտնվում», – ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվող միգրանտների ընտանիքների գործազուրկ անդամների թիվը կրճատվել է 20%-ով։
Կիկոտի խոսքով՝ աճում է նաև Ռուսաստանում օրինական գտնվող աշխատանքային միգրանտների թիվը։
1
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
2
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
3
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը



