ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի զինված ուժերը Նիկոլաևում հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի պահեստներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսվող բեռով Օդեսա ընթացող երկու բեռնանավերին և դրանց ուղեկցող քարշակին։
Բացի այդ, խմբային հարվածների ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը Չեռնոմորսկ նավահանգստում հարվածել են մաքսային տերմինալի բաշխիչ կենտրոնի ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործվում էին արտասահմանյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահեստավորման համար։
«Անօդաչուների հարվածների հետևանքով Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են մաքսային տերմինալի բաշխիչ կենտրոնի ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվում էին արտասահմանյան երկրներից մատակարարվող ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։



