Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկին զուգընթաց՝ Աբու Դաբին կդիտարկվի որպես դրանց անցկացման հնարավոր վայր․ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երբ անցնենք բանակցությունների հաջորդ փուլի բովանդակային նախապատրաստման փուլին, վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ և մասնավորապես Աբու Դաբին՝ որպես անցկացման վայր, կլինեն օրակարգում», - լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԱՄԷ-ն բազմիցս հայտնել է նման բանակցություններ հյուրընկալելը շարունակելու իր պատրաստակամության մասին։ «Մենք դա շատ գրավիչ ենք համարում և բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի կողմից ցուցաբերվող այդ պատրաստակամությունը», - նշել է Պեսկովը։



