Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության ապաէսկալացմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վերականգնման ուղիները։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ոլորտում պակիստանյան աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի շուրջ հակամարտությանը, բանակցություններին վերադառնալու հնարավորությանը, ինչպես նաև հութիների հարձակումներին։



