Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմ

ԼԱՅՖ

Սթրեսի դեմ արդյունավետ պայքարում կարևոր դեր ունի նաև սննդակարգը։ Որոշ մթերքներ կարող են նպաստել սթրեսի հորմոնի նվազեցմանը, ինչպես նաև օրգանիզմում անհրաժեշտ նեյրոմիջնորդների արտադրությանը։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է բժիշկ-դիետոլոգ, ֆիտոթերապիայի և սննդային աջակցության մասնագետ Տատյանա Զալետովան։

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին սննդակարգում անհրաժեշտ է ներառել բարդ ածխաջրերով հարուստ մթերքներ։ Դրանք օգնում են կայունացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նպաստում են տրամադրության վրա ազդող նեյրոմիջնորդների արտադրությանը։

Որպես օրինակ՝ բժիշկը նշել է հացահատիկային մթերքները՝ վարսակի փաթիլները, քինոան, շագանակագույն բրինձը, ինչպես նաև լոբազգիներն ու ոչ օսլայավոր բանջարեղենը։

Բացի բարդ ածխաջրերից, կարևոր է պարբերաբար օգտագործել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ։ Դրանց թվում են յուղոտ ձկները՝ հատկապես սաղմոնը, սարդինան, սկումբրիան, կապելինը և ծովատառեխը, ինչպես նաև կտավատի և չիայի սերմերը և որոշ տեսակի ընկույզներ։

Բժշկի խոսքով՝ օմեգա-3 ճարպաթթուներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, օգնում են պաշտպանել անոթները և աջակցում են ուղեղի ու նյարդային համակարգի առողջությանը։

Անհանգստության մակարդակը նվազեցնելու համար օրգանիզմին անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ մագնեզիում։ Այն պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենում, ավոկադոյում, ընկույզներում և սերմերում, բանանում ու մուգ շոկոլադում։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս մթերքները ներառել նաև որպես առողջարար խորտիկ։

Որոշ մթերքներ օրգանիզմին ապահովում են նաև տրիպտոֆանով՝ ամինաթթվով, որն անհրաժեշտ է սերոտոնինի և մելատոնինի արտադրության համար։ Դրանք կարևոր դեր ունեն ինչպես տրամադրության, այնպես էլ քնի կարգավորման գործում։ Տրիպտոֆանի աղբյուրներից են ընկույզները, միսը և թռչնամիսը։

Դիետոլոգը խորհուրդ է տվել նաև պարբերաբար օգտագործել մրգեր, հատկապես ցիտրուսային մրգեր և կիվի, հատապտուղներ, քաղցր պղպեղ, պրոբիոտիկներով և պրեբիոտիկներով հարուստ կաթնամթերք, ինչպես նաև ֆերմենտացված մթերքներ, օրինակ՝ կիմչի և թթու կաղամբ։

Այս մթերքները օրգանիզմին ապահովում են կարևոր հակաօքսիդանտներով և նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջության պահպանմանը։

Ինչպես տեղեկանում է Past.am-ը, մասնագետները միաժամանակ խորհուրդ են տալիս սթրեսի դեմ պայքարի շրջանակում չփորձել կտրուկ անցնել «իդեալական» սննդակարգի։ Ավելի արդյունավետ կարող է լինել փոքր, բայց կանոնավոր սովորությունների ներդրումը՝ չբաց թողնել սննդի ընդունումները և ձեռքի տակ ունենալ օգտակար խորտիկներ։

Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել