Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում կայանալիք Zion Festival 2026 երաժշտական փառատոնի կազմակերպիչներն արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը միջոցառմանը։ Այս մասին հայտնում է SHOT Telegram-ալիքը։
Փառատոնը նախատեսված է սեպտեմբերի 25-26-ին։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն գնել էին ընդհանուր առմամբ շուրջ 500 հազար ռուբլու տոմսեր և այժմ փորձում են վերադարձնել գումարը։ Նրանցից ոմանք դիմել են նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կազմակերպիչներին մեղադրելով ազգային պատկանելության հիմքով խտրականության մեջ։
Zion Festival-ի տոմսերը վաճառվել են 2,7-ից 4,5 հազար ռուբլով։ Ընդ որում, դրանց վաճառքը շարունակվում է, այդ թվում՝ ռուսալեզու հարթակներից մեկում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



