Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը
ՍՊՈՐՏԵրևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 26-րդ մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Պետական աջակցությամբ իրականացվող մրցաշարին 18 երկրի ավելի քան 190 մարզիկ է մասնակցում:
Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու շատ այլ անվանի մարզիկներ:
Արդեն հայտնի են նաև «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրվա կիսաեզրափակչի մասնակիցները:



