Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ՄԱԿ-ի Հարավ-հարավ կազմակերպության համագործակցության օր, Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին, Կաբո Վերդե՝ Ազգային օր, Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր, Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր, Թուրքմենստան՝ Ռուհնամի օր, Իրան՝ Իրանական կինոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը:

1894- վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը:

1896 – ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը:

1932- վախճանվել է ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1949- ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան):

1959– ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։

1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:

2002-կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին. ըստ այդմ, գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը նախկին 60 դրամի փոխարեն սահմանել է 80 դրամ։

2003- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին։

2005- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկիր ներկայացնող հանրահայտ դերասաններ:

2007- վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:

2015-ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։

1185 –ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ 1-ին Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում:

1504 –իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստափոր Կոլումբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա:

1683– Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան կայսրությանը։

1722- ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն:

1764- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն:

1890- անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը:

1905 –ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն ՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից:

1907- վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլ յա Ճավճավաձեն:

1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը:

1929- վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1933 – Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը:

1934– Լատվիան, Լիտվան և Էստոնիան, Ժնևում ստորագրված պայմանագրի համաձայն, ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։

1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ:

1943 - Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանական դիվերսիոն խմբի գործողությունների։

1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը:

1949- ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1953 – վախճանվել է հրաձգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը:

1958-փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին:

1959– տիեզերք է արձակվել Լուսնի մակերևույթ հասած առաջին միջազգային կայանը՝ «Լունա-2»-ը։

1980- Ահմեթ Քենան Էվրենը իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում:

2003- վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը:

2012– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվել է IPhone 5-ը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել