Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկնկալվում է, որ երկուշաբթի Օմանում կայանալիք՝ Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով, ստորագրված համաձայնագրի հասնելու հավանականությունը ցածր է։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կայացել է Օմանի նախաձեռնությամբ։
Նա նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է ձգտել այնպիսի համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին վճարներ գանձել այդ ջրային ուղուց օգտվող նավերից։ Օմանն իր հերթին դեմ է այդ առաջարկին։
Հարկ է նշել, որ Իրանն ու Օմանն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



