Պուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա՝ չնայած առկա դժվարություններին։
Ռուսաստանի ղեկավարը ուրբաթ օրը ժամանել է Նյու Դելի՝ եռօրյա աշխատանքային այցով մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որն անցկացվում է Հնդկաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 12-13-ին։ Գագաթնաժողովի շրջանակում նա բանակցություններ է վարել Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բին Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
«Իհարկե, տարածաշրջանն իր զարգացման ընթացքում ներկայումս շատ բարդ շրջան է ապրում… Վստահ եմ, որ, չնայած ներկայիս բոլոր մարտահրավերներին, իրավիճակը կկայունանա»,- հանդիպման ընթացքում ասել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



