Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեև Շենգենյան վիզայի առկայությունը հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում, կարևոր է հաշվի առնել, որ վիզայի համար դիմելիս առաջին մուտքի երկրի ճիշտ նշումը չափազանց կարևոր է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից։
«Օրինակ՝ եթե դիմումում որպես առաջին մուտքի երկիր նշվել է Լեհաստանը, սակայն փաստացի առաջին մուտքը կատարվում է Գերմանիա, այդ անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի իշխանությունների համար քաղաքացու նկատմամբ մուտքի արգելք կամ հարկադիր վերադարձ կիրառելու համար։
Խնդրում ենք Շենգենյան վիզայի համար դիմելիս ներկայացնել բացառապես ճշգրիտ և իրական տվյալներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



