Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի առավոտյան Քեշմ կղզու մոտ իրանական բեռնանավի վրա կատարված հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին Mehr-ի փոխանցմամբ հայտնել է Քեշմի շրջանի նահանգապետ Հոսեյն Ամիրթեյմուրին։
Ըստ նրա, նավը տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը հինգին հարձակման է ենթարկվել Հենգամ կղզու և Քեշմ կղզու Շիբ-Դերազ առափնյա շրջանի մոտ։
Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ իշխանությունները խոստացել են հայտնել ավելի ուշ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



