Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ռումինիայում անցկացված «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 305 շախմատիստ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
Մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը»,-ասված է հաղորդագրության մեջ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



