Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան

ԲԼՈԳ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ոչ միայն խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, այլև բարձրաձայնում մի ճշմարտություն, որն այլևս հնարավոր չէ լռությամբ շրջանցել։
Սեպտեմբերյան այս օրերը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված են անբուժելի ցավով։ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի, Սոտքի, Վարդենիսի և Տեղի դիրքերում մեր հերոս տղաներն իրենց կյանքը տվեցին Հայրենիքի անվտանգության և մեր սահմանների պաշտպանության համար։ Նրանք ընկան հանուն նրա, որ այս պետությունը ապրի, որ մեր ժողովուրդը շարունակի իր պատմական ընթացքը սեփական հողում։

Բայց ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Արդյո՞ք պետությունն ու նրա այսօրվա ղեկավարությունը արժանի հարգանքի տուրք են մատուցում մեր զոհերի հիշատակին։
Այն օրը, երբ մայրաքաղաքում պետք է հնչեր լռության րոպեն, երբ պետական մակարդակով պետք է արձանագրվեր զինվորի սխրանքը, մենք տեսնում ենք անտարբերություն և առաջնահերթությունների կատարյալ աղճատում։ ՔՊ պարագլխի անմիջական պատասխանատվությամբ ու անհեռատես քաղաքականության հետևանքով է, որ այսօր ունենք հարյուրավոր լուսավոր կյանքերի կորուստ, իսկ սգո և հարգանքի օրը, նրա իսկ մասնակցությամբ, վերածվում է կաթվածահար եղած քաղաքում զվարճանքի կամ հեծանվավազքի միջոցառումների ցուցադրության։ Սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէ. սա բարոյական այլասերում է, անձնական պատասխանատվությունից փախուստ և պատմական հիշողությունը ջնջելու փորձ։

Պետությունը, որը չի հարգում իր զինվորի հիշատակը, կորցնում է իր ողնաշարը։ Ազգը, որին փորձում են մոռացության տալ իր հերոսների սխրանքը, զրկվում է ապագայից։

Մենք այստեղ ենք՝ փաստելու, որ մեր հերոսների թափած արյունը մոռացության չի տրվելու։ Քաղաքական պատասխանատվությունից փախչելու և իրականությունը քողարկելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները՝ պետական մտածողության, արժանապատվության և սեփական հողի ու ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի։

Փա՛ռք մեր նահատակներին։

Խոնարհո՛ւմ նրանց ապրող հիշատակին։
 
Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկից