Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը։

Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը, կարևորելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի կայուն ու խաղաղ ապագայի կերտման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։

Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին՝ ՀՀ դեսպանը որպես երկկողմ գործընկերության կարևոր հանգրվան ընդգծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից նախորդ տարվա դեկտեմբերինստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագիրը։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»։

Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը՝ նշելով․

«Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին

Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում