ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջուկային ծրագրի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։
Ըստ նրա տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ մասնավոր զրույցներում հայտնել են, որ Վաշինգտոնը կցանկանար ցանկացած ապագա բանակցությունների կիզակետը տեղափոխել Թեհրանի միջուկային ծրագրի վրա՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման փոխարեն։
Իր հերթին, Իրանի ներկայացուցիչները տարածաշրջանային խաղացողներին հասկանալ են տվել, որ Թեհրանը բաց կլինի միջուկային ծրագրի քննարկման համար միայն Հորմուզի նեղուցի հարցի կարգավորումից հետո, ներառյալ Իրանի ծովային նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացումը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



