Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կղզային Հայնան նահանգի կառավարությունը հրամայել է տարհանել ավելի քան 42,000 մարդու հորդառատ անձրևների, ինչպես նաև ջրհեղեղների և երկրաբանական աղետների սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղական իշխանությունները վտանգի երկրորդ մակարդակի նախազգուշացում են հայտարարել անոմալ տեղումների կապակցությամբ։ Չինաստանում գործում է աղետների մասին նախազգուշացման քառաստիճան համակարգ, որտեղ առաջին մակարդակն ամենաբարձրն է։
Սեպտեմբերի 13-ին լեռնային զբոսաշրջային Ուչժիշան քաղաքային օկրուգում մեկ օրում տեղացել է 423 մմ տեղումներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
14 մարդ արգելափակվել է ջրային հոսքերի պատճառով, նրանց անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Մարզում ակտիվացվել են հեղեղումների արձագանքման տարբեր մակարդակներ։ Մի շարք բնակավայրերում դադարեցվել են ուսումնական պարապմունքները։



