Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը (PGSA) հրապարակել է 77 նավից բաղկացած ցանկ, որոնք խախտել են Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները և այժմ կբախվեն հետևանքների՝ ընդհուպ մինչև կրկնակի անցման փորձի դեպքում նավի առգրավումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նավերը, որոնք խախտում են Հորմուզի նեղուցում իրանական նավագնացային արձանագրությունները, կբախվեն հետագա անցումների սահմանափակումների, ներառյալ տուգանքները, ձերբակալումը կամ առգրավումը», - նշվում է գերատեսչության հայտարարությունում։
Թեհրանը նաև կոչ է արել Պարսից ծոցի շրջանում փոխադրումներ իրականացնող բոլոր բեռնատերերին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար ստուգել ցանկը։
PGSA-ն զգուշացրել է, որ ցանկում ընդգրկված նավերի հետ բորտից բորտ փոխբեռնման կամ վերաբեռնման միջոցով համագործակցող ցանկացած նավ ևս կավելացվի ցանկին։



