ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվացած ջանքերին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամներին կոչ է արել ուժեղացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։
«Մեր արձագանքն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ավելացումն է, որպեսզի նա ունենա անհրաժեշտ ամեն ինչ», – երկուշաբթի օրը Բրյուսելում՝ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից միջնորդական ջանքերի վերսկսման ֆոնին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներն այցելեցին Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո մեկնեցին Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։
Հետևեք մեզ՝ այստեղ



