Լեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի զինվորականները իրավունք ունեն խոցել երկրի օդային տարածքը խախտող ցանկացած օբյեկտ, հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։ Այս մասին փոխանցում է ТACC-ը։
«Լեհաստանի օպերատիվ հրամանատարը միշտ տալիս է այսպես կոչված հրաման՝ նախնական թույլտվությամբ օբյեկտներ խոցելու նման իրավիճակներում, որպեսզի մեր հակահրթիռային համակարգերը, ինչպիսիք են Patriot-ը, և մեր ռազմական օդաչուները պատրաստ լինեն և կարողանան օգտագործել իրենց զենքերը, երբ տեղի ունենա ներխուժում երկրի սահմաններ», - ասել է Տոմչիկը TVN24-ի եթերում։
Սեպտեմբերի 13-ին Լեհաստանի վարչապետը գումարել է օպերատիվ շտաբի նիստ՝ ի պատասխան Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած մի քանի միջադեպերի։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



