Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ռուսական հարաբերությունների բավական բարդ ժամանակաշրջանում ենք, ճգնաժամն էլ ավելի է խորանում։ Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ միայն չենք լուծել հարաբերությունները թունավորող խնդիրները, այլ էլ ավելի ենք կուտակել, որի հետևանքով տուժում են մեր տնտեսվարողները, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մինչդեռ իշխանական քարոզիչները փորձում են հանրությանը կեղծ թեզերով կերակրել, կեղծ ուղղություններով են տանում, թե՝ մեր ծիրանի չներկրումը Ռուսաստան հենց նրան է վնասում։ Այնինչ, գրեթե բոլոր ապրանքատեսակները, որոնց վրա արգել ք դրվեց Հայաստանից դեպի Ռուսաստան ներկրելու, շատ արագ փոխարինվեցին Ադրբեջանից, Վրաստանից, Միջին Ասիայի որոշ հանրապետություններից նույնատիպ ապրանքների ներկրումով Ռուսաստան։ Կարող ենք արձանագրել մեկ շատ վատ փաստ՝ կորցրեցինք Ռուսաստանի նման շուկան»,«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների լարված շրջափուլին, նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

նդգծում է՝ գործող իշխանությունները, բացի նրանից, որ հանրության անգետ մասին համոզում են, թե ծիրանի, բալի, կաթնամթերքի կամ ձկնեղենի՝ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն արգելելուց Ռուսաստանն է տուժում, նաև մեկ այլ քարոզչություն են իրականացնում։ «Ասում են՝ չենք կարող մեր ինքնիշխանության հաշվին գնալ զիջումների։ Ցանկացած երկրի ինքնիշխանության թիվ մեկ ցուցիչը սեփական անվտանգության ապահովումն է։ Շատ լավ գիտենք, որ այս տարածաշրջանում և հատկապես այս ժամանակաշրջանում չենք կարող ինքներս մեր անվտանգությունն ապահովել, դրա վառ օրինակը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունն է Հայաստանի տարածքում։ Գեթ մեկ անգամ Փաշինյանը հայտարարե՞լ է, որ այնքան ենք կարողանում մեր ինքնիշխանությունն ապահովել, որ ասում ենք՝ ռուսական ռազմաբազան հանեք Հայաստանից։ Նա նման բան երբեք չի ասում, հակառակն է ասում՝ եթե չեն ուզում, թող դուրս գան Հայաստանից։ Նա սա էլ պատահական չի անում, իրեն ապահովագրում է ֆորսմաժորային իրավիճակներից, որպեսզի ապագայում, եթե ռուսները դուրս գան Հայաստանից, և Թուրքիան հարձակվի մեր երկրի վրա (գիտենք, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ գոնե երկու հաստատված փաստ կա, որ Թուրքիան պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա, և դա կանխել է Ռուսաստանը, փաստը արձանագրում են ոչ թե ռուս դիվանագետները կամ ռազմական գործիչները, այլ Հայաստանում Հունաստանի և ԱՄՆ-ի նախկին դեսպաններն իրենց հուշերում, հարցազրույցներում), նա կփորձի դրանում մեղադրել Ռուսաստանին։ Նա կասի՝ ռուսները գնացին, դրա համար այդպես եղավ, բայց չի ասի՝ այնպիսի պայմաններ է ստեղծել, որ Ռուսաստանը լքի այս տարածաշրջանը։ Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրեց Արցախի հանձնման մասին ակտը՝ Ֆրանսիայի և ԵՄ-ի պաշտոնյաների մասնակցությամբ, հետո ասաց՝ ռուս խաղաղապահներն էին այնտեղ այն դեպքում, երբ նա նրանց զրկել էր ցանկացած իրավական հիմքից, որպեսզի նրանք պաշտպանեին արցախահայերի անվտանգությունը։ Բայց ֆիքսենք՝ ռուսները 2022 թվականի հոկտեմբերի վեցից մինչև 2023 թվականի սեպտեմբերը ծպտուն չէին հանում, թե Նիկոլն ինչ էր արել Պրահայում։ Փաշինյանը փորձում է ինքնիշխանության կամ ռուսների գրպանը Հայաստանի անվտանգության հարցերը գցելու միջոցով հասարակությանը պահել իր կողքին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Շեշտում է՝ ընտրություններից հետո Փաշինյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և երկու անգամ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այս պահի դրությամբ, Նիկոլին և նրա իշխանությանը չի հաջողվել իրենց «գեղցի շուստրյակ» ոճով Ռուսաստանին ստիպել, որ գնա զիջումների։ Միայն այս վերջին հանդիպումից հետո ՌԴ-ն պատժամիջոցներ չսահմանեց Հայաստանի դեմ։

Մինչ այդ սահմանված պատժամիջոցները մեսիջ էին Փաշինյանին։ Վերջին հանդիպման ժամանակ փորձում էր Պուտինին համոզել, որ ԱԺ-ի ընդունած օրենքը ռուսամետ է՝ դրանով այնպես արեցինք, որ Հայաստանում հանրաքվե չլինի։ Բայց ՌԴ նախագահը հասկացրեց, որ իրեն պետք է ժողովրդի կոնկրետ քվեն։ Սկսեց նաև շանտաժ անել, թե իրավունք չունեք Հայաստանին դուրս թողնել ԵԱՏՄ-ից։ Նա փորձում է Պուտինին համոզել՝ ձգտում ենք դեպի ԵՄ, որն այս պահին քո թիվ մեկ թշնամին է, այս ընթացքում պետք է քեզանից օգուտներ ստանանք, բայց, երբ պահը եկավ, և ԵՄ-ն մեզ ընդունեց, «կթռնենք ԵՄ-ի գիրկը»։ Ցավալի է, որ մեր հասարակության մի մասը սա նորմալ է ընկալում։ Մեր հասարակությունը չհասկացավ, որ ապրում է պարտված երկրում։ Մտածում ենք, որ պաշտոնական Մոսկվայում չեն տեսնո՞ւմ, թե ինչպես են Հայաստանի ղեկավարները քծնում ադրբեջանցիներին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեզ, և Փաշինյանի թիմից որևէ մեկը չի համարձակվում արձագանքել։ Եվ այս ամենով հանդերձ, փորձում են սպառնալ ռուսներին։ Ռուսաստանը բարդ վիճակում է, բայց այն երկիրը չենք, որ կարողանանք Ռուսաստանի վիճակն էլ ավելի բարդացնել։ Պատմական փաստերը վերլուծելով՝ պետք է արձանագրել, որ ռուսները, հնարավոր է, լավ ընկերներ չեն, բայց հազարապատիկ ավելի վատ թշնամի են»,-հավելում է նա։

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի հետ շատ անկեղծ է նաև Եվրոպան։ Նույն վիզաների ազատականացման մասով ասում է՝ դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու, մինչ հասնեք դրան։ «ԵՄ-ն և գլոբալիստները Ֆրանսիայի միջոցով են փորձում ռուսներին դուրս բերել Հայաստանից։ Այս պահի դրությամբ Արևմուտքում Ֆրանսիան է Հայաստանի կուրատորը։ Եվրոպայում շատ լավ սերտել են պատմական դասերը, որ ռոմանտիկ, պատմական ամնեզիայով տառապող հայ ժողովրդին կարելի է խաբել ֆրանսիացիների միջոցով։ Հայ ժողովուրդը հիշում է Մուսա լեռան պաշտպանների տարհանումը ֆրանսիական նավերով դեպի արևմտյան նավահանգիստներ, բայց չենք հիշում, որ նույն Ֆրանսիան, որի տարածքում ստորագրվեց Սևրի պայմանագիրը, բացարձակ տեր չկանգնեց ամերիկացիների կողմից հրաժարված Հայկական հարցին։ Նույն Ֆրանսիան 1921 թվականին Անկարայի գաղտնի պայմանագրով Կիլիկիայում ապրող հարյուր հազարավոր հայերի և Կիլիկիայի տարածքը նվիրեց Թուրքիային։ 1877 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Հայկական հարցին վերաբերող կետը պաշտոնական Փարիզի ակտիվ մասնակցությամբ է չեղարկվել և դարձել է անիմաստ կետ Բեռլինի Կոնգրեսի որոշման մեջ, որը ստորագրվել է 1877 թվականի հուլիսի մեկին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իրեն թույլ է տալիս բացահայտ մեղադրել Ռուսաստանին Արցախը հանձնելու մեջ։ Ֆրանսիան հիմա ակտիվ լոբբինգ է անում, որպեսզի ռուսական ռազմաբազան Գյումրուց հանվի, բայց ասո՞ւմ է՝ կգանք ռուս զինվորներին փոխարինելու։ Ոչ, որովհետև շատ անկեղծ է մեզ հետ։ Պարզ հասկացնում է, որ եվրոպական տերությունների արտաքին քաղաքականության հիմքում ընկած է մերկանտիլիզմի՝ օգուտ ստանալու քաղաքականություն, որտեղ Հայաստանը տեղ չունի։ Հասկացնում են՝ Հայաստանը «մաքրում» են ռուսներից՝ թուրքերին տալու համար։ Եվրոպացիներին խաբեության կամ մեզ դավաճանելու մեջ չեմ կարող մեղադրել։ Եվրոպացին ասում է՝ ձեզ հետ վիզաների ազատականացում չեմ անելու, դեռ չեք հասել այդ մակարդակին, բայց Հայաստանում Նիկոլը կամ Նիկոլի պաշտոնյաները խաբում են հանրությանը, թե դա կարող է տեղի ունենալ 2028 թվականին։ Նույն տրամաբանությամբ կարող է տեղի ունենալ 2060 թվականին։ Կամ՝ մաքսատուրքերի թեթև նվազեցումը շատ քիչ դրական արդյունք կարող է ունենալ Հայաստանից դեպի Եվրամիություն ապրանքաշրջանառությունն ավելացնելու պահով։ ԵՄ-ի շուկան շատ վաղուց բաժանված է։ Ե՛վ արտադրողները, և՛ ներկրողները, և՛ սպառողները շատ լավ գիտեն, թե ինչ, ով, որտեղից պետք է տանի, բերի, վաճառի։ Այնտեղ ինչ-որ հարթակ զբաղեցնելու համար ահռելի աշխատանք պետք է կազմակերպենք»։

Քաղաքագետի խոսքով, եվրոպացիները շատ վաղուց են ապացուցել, որ կրոնական, մշակութային կամ քաղաքակրթական մտերմությունն իրենց համար բացարձակ զրո է։ «Նրանք 1453 թվականին մատը մատին չտվեցին, որպեսզի փրկեին Բյուզանդական Կայսրությունը՝ շատ լավ իմանալով, որ Բյուզանդական Կայսրության կործանման պարագայում օսմանյան թուրքը մահմեդական պետություն է ձևավորելու։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը վերջերս պատահական չասաց՝ հայերից ավելի հայ չենք կարող լինել։ Դրանով հասկացրեց, որ եթե հայ ժողովրդին ձեռնտու է ինքնակործանման գործընթացը, չենք կարող նրան փրկել։ Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք։ Որևէ բարոյական իրավունք չունենք նեղանալու ռուսներից, ամերիկացիներից, ֆրանսիացիներից, թուրքերից, ադրբեջանցիներից, իրանցիներից և մյուսներից։ Մտածում ենք, որ այդ ժողովուրդները ու պետություններն, իրենց ազգային և պետական շահերից ելնելով, պետք է մեզ հետ լավ լինե՞ն։ Չկա նման բան։ Եթե ինքնախաբեությամբ ենք զբաղվում, դա մեր խնդիրն է։ Եթե մտածում ենք՝ Ադրբեջանը կսահմանափակվի նրանով, որ Հայաստանը լինի 29740 քառակուսի կիլոմետր, ինչպես Փաշինյանն է նշում, դա մեր խաբեությունն է։ Ադրբեջանցի որևէ պաշտոնյայի բերանից չենք լսել, որ նա այդ տարածքում է ճանաչում Հայաստանի երրորդ Հանրապետությունը, որովհետև իրենց Սահմանադրության հիմքում ընկած է, որ ներկայիս Հայաստանի մեծ մասն Ադրբեջան է։ Սահմանադրության մեջ գրված է, որ ներկայիս Ադրբեջանը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդն է։ Այդ հանրապետության՝ իրենց պատկերացրած քարտեզի մեջ մտնում են Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշի, Գեղարքունիքի մարզի արևել յան շրջանները՝ Սևանա լճի կեսով, Արարատի մարզի հարավը։ Փաշինյանը, կեղծելով իրականությունը, փաստերը, նշում է, որ իբր թե ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի դեկլարացիայով, դա մեր պրոբլեմն է։ Եթե ինքնախաբեությամբ ենք զբաղվում, ավելի լավ ադրբեջանցիների համար. թմրեցված, ուշադրությունն իրական խնդիրներից շեղած հայ ժողովրդին ավելի հեշտ կլինի անակնկալի բերել ու խլել ձեռքից այն ամենը, ինչ ցանկանան»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը