ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲալթյան օդային պարեկային առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի կենտրոնական Կայսիադորիսի շրջանում, հաղորդել են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։
«Անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվա ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվել դեպի երկրի արևմտյան մասը։ Այն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված Eurofighter-ի իտալացի օդաչուների կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Ակտիվացվել է «Skydas» պլանը, որը սովորաբար իրականացվում է միջադեպերի վայրերում, որտեղ պայթյունի վտանգ կա։ «Կա մեծ հավանականություն, որ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է տեղափոխել», - նշված է հայտարարության մեջ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



