Նավթի համաշխարհային շուկայի իրադրությունը նախկին հունը կվերադառնա 2017 թվականին. ԷՄԳ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային շուկայի իրադրությունը նախկին հունը կսկսի վերադառնալ 2017 թվականին: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս կանխատեսումն Է բովանդակում Էներգետիկայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցը:
«2017 թվականին տեղի կունենա նավթի արտադրության եւ պահանջարկի հավասարեցում»,- կարծում են ԷՄԳ-ում: Այդ ժամանակ Էլ կսկսվի նավթի գների աճը: Սակայն գործընթացն արագ չի լինի, նախազգուշացնում են փորձագետները. հարկ Է հաշվի առնել ածխաջրածինների արդեն կուտակված պաշարների գործոնը:
ԷՄԳ-ում չեն բացառում, որ բարել նավթի արժեքի աճի մեխանիզմը կարող Է գործի դրվել նաեւ ավելի վաղ: «Դա կարող Է տեղի ունենալ, օրինակ, չնախատեսված աշխարահաքաղաքական ցնցումների հետեւանքով»,- պարզաբանում են գործակալությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



