Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները, այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մեր Գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները սովորականի պես», – ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով, Գերագույն առաջնորդի գտնվելու վայրը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը թիրախավորել են իրանցի պաշտոնյաներին, հրամանատարներին և գիտնականներին, այդ թվում՝ նրանց տները, որտեղ գտնվել են նրանց ընտանիքները։
Փեզեշքիանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին լուրեր տարածելու մեջ՝ նշելով, որ նրանց չի հաջողվել պարզել Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



