Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրում անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։
Տնտեսավարողը, չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով վերցրել է հարակից տարածքով հոսող գետակից՝ իրականացնելով ապօրինի ջրառ մակերևութային ջրային ռեսուրսից։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



