Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
ՍՊՈՐՏՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի ազգային թիմի հետ։ Դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով (3-3):
Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Միհրան Դերմենջյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Հայաստանի և Մոլդովայի հավաքականները Մոլդովայում կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում։
Հիշեցնենք, որ այսս ընկերական հանդիպումներով ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլին: Մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և մրցելու է Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիային։
Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսի խոսքով՝ Մոլդովայի դեմ այս խաղերը հրաշալի հնարավորություն են նորեկներին փորձարկելու, խաղային սկզբունքները վերականգնելու և առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատշաճ պատրաստվելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



