Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Ալթայի երկրամասում իրավապահները ձերբակալել են 28-ամյա տղամարդու, որին կասկածում են երկուամյա որդուն սպանելու փորձի մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Ռուբցովսկ քաղաքում։ Քննչական մարմնի տվյալներով՝ տղամարդը, դժգոհ լինելով երեխայի լացից, ուժգին նետել է նրան հատակին, ապա մի քանի անգամ ոտքերով հարվածել գլխին։
Ծանր վնասվածքներով երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել։
Դեպքի առթիվ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փորձի հատկանիշներով։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



