Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ 40-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են օգտագործել Իրաքյան Քուրդիստանը որպես հենակետ Իրանի դեմ ռազմական և ուժային գործողությունների համար, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ այս ծրագիրը հաջողվել է տապալել իրանական զինված ուժերի գործողությունների և տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցության շնորհիվ։

Ղալիբաֆը այս հայտարարությունն արել է երեքշաբթի Թեհրանում՝ Քուրդիստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) առաջնորդ Բահել Թալաբանիի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Իրանը և նրա զինված ուժերը դիմակայել են փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ագրեսիային։

Ղալիբաֆի խոսքով՝ Վաշինգտոնը, հավանաբար, չէր սպասում Իրանի կողմից նման լայնածավալ դիմադրության և իր կրած, ինչպես արտահայտվել է խորհրդարանի նախագահը, ռազմական ու քաղաքական պարտության։

«Ամերիկացիների սկսած պատերազմի ընթացքում մեր մեծ ժողովուրդն ու զինված ուժերը ցույց տվեցին, թե ինչպես կարող են դիմակայել ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին», — հայտարարել է նա։

Առանձին անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում իրավիճակին՝ Ղալիբաֆը նշել է, որ 40-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն փորձել է այնտեղից ռազմական և ուժային գործողություններ իրականացնել Իրանի դեմ։

«Սակայն տարածաշրջանում ձեր բարեկամների օգնությամբ և Իրանի զինված ուժերի ժամանակին արձագանքելու շնորհիվ այս թշնամական դավադրությունը տապալվել է», — ասել է Ղալիբաֆը Թալաբանիին։

Նա կոչ է արել ընդլայնել Իրանի տնտեսական, քաղաքական և ուժային համագործակցությունը հարևան երկրների հետ։ Միևնույն ժամանակ Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, չնայած անհաջողություններին, իր կարծիքով, կշարունակեն փորձեր ձեռնարկել տարածաշրջանն ապակայունացնելու համար։

Մասնավորապես, նա Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է հարևան պետությունների, առաջին հերթին Իրանի և Իրաքի միջև, տարաձայնություններ սերմանելու ձգտման մեջ։ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են եղել լքել Իրաքի տարածքն ու օդային տարածքը, և կոչ է արել Թեհրանին ու Բաղդադին մշտական շփումների և փոխադարձ վստահության շնորհիվ թույլ չտալ լարվածության աճ։

Թալաբանին աջակցել է իրանցի քաղաքական գործչի դիրքորոշմանը։ ՔՀՄ առաջնորդը հայտարարել է, որ իր կուսակցությունը թույլ չի տա օգտագործել Իրաքյան Քուրդիստանը որպես հենակետ Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։

«Մենք լիովին պատրաստ ենք կատարել երկու երկրների՝ Իրանի և Իրաքի միջև անվտանգության համաձայնագիրը և ընդլայնել հարաբերությունները», — ասել է նա։

Խոսքը վերաբերում է անվտանգության համաձայնագրին, որը Թեհրանն ու Բաղդադը ստորագրել են 2023 թվականին։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է միջոցներ՝ թույլ չտալու Իրաքի տարածքի օգտագործումը Իրանի անվտանգությանը սպառնացող գործողությունների համար։

Թալաբանին նաև շնորհակալություն է հայտնել Իրանին անցյալում ՔՀՄ-ին ցուցաբերած աջակցության համար և հայտարարել է, որ Իրանի ու Իրաքի ճակատագրերը սերտորեն կապված են։ Նրա խոսքով՝ ՔՀՄ-ն Իրանի դժվարությունները համարում է իր դժվարությունները, իսկ նրա հաղթանակը՝ իր հաղթանակը։

Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆ