Լոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում լրագրողների ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան ընկել է մեկ այլ մահաբեր վթարի վայրից ընդամենը մի քանի թաղամաս հեռու՝ ամենագնացի և Metro ավտոբուսի բախման տեղանքում։
Դեպքի վայրում առաջիններից մեկը եղել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը։ Նա ամուսնու հետ գնում էր խանութ, երբ տեսել է ծխի սյունը և ամուսնու հետ որոշել է մոտենալ դեպքի վայրին։
«Մենք մոտեցանք այնտեղ՝ շենքի հետևի կողմը։ Այնտեղ մի տղամարդ կար, որին դիպել էր ուղղաթիռը», – պատմել է Սևանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում լուրեր հեռարձակելու համար նախատեսված ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



