ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա, դրա վերսկսումը կախված է նրանից, թե արդյոք Վաշինգտոնում կգիտակցեն ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր երկխոսությանը ԱՄՆ-ի հետ հնարավոր չէ վնասել, որովհետև այն չկա։ Իսկ այդ երկխոսության հեռանկարները կախված չեն նմանատիպ հայտարարություններից, այլ մեծ հաշվով այն բանից, թե արդյոք Վաշինգտոնում վերջապես կհասնի այն գիտակցումը, որ հրամայական է իրականում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- «Россия сегодня» մեդիախմբի կազմակերպած ճեպազրույցում հայտարարել է Ռյաբկովը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



