Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկողնային ռեժիմ. սեռական կյանքը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար

ԼԱՅՖ

cosmo.am-ը գրում է.

Սեռական կյանքը մեզ ոչ միայն պարգևում է հաճելի պահեր, այլև օգտակար է առողջությանը: Ահա մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել սեքսի միջոցով: Եվ սա դեռ ամենը չէ:

Ամրապնդել առողջությունը

Հաբեր կուլ տալու ու նորանոր հիվանդություններ հայտնաբերելու փոխարեն, անցիր պրոֆիլակտիկ միջոցառումներին` սիրո անմիջական պրոցեսին: Գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` սեքսն օգնում է կանխել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացումը:

Պարբերական սեռական հարաբերությունները կանխարգելում են սրտամկանի ինֆարկտը: Սեռական ակտի ժամանակ սրտամկանը մարզվում է և բարելավվում է արյան բաղադրությունը, քանի որ գրգռվածության պահին մեծանում է էրիտրոցիտների քանակը. ահա թե ինչով է բացատրվում այտերի կարմրությունը:

Ուժեղ գլխացավը նույնպես սիրելիի հետ միասին անկողնում հայտնվելու առիթ է: Ուսումնասիրությունները վկայում են, որ կես ժամանոց սեքսն օրգանիզմի վրա նույն կերպ է ազդում, ինչպես անալգինի երկու հաբը. դա տեղի է ունենում ուրախության հորմոն էնդորֆինի շնորհիվ, որը սկսում է արագ կերպով արտադրվել օրգանիզմում մտերմության ժամանակ և արգելափակում ցանկացած ցավի օջախ: Էնդորֆինի հետ մեկտեղ ազդում է էստրոգենը` վերացնելով տհաճ նախադաշտանային ցավելը փորի ներքևի հատվածում:

Առողջ սեռական ախորժակը դրական ազդեցություն ունի նաև սովորական ախորժակի վրա: Սեքսն օգնում է կարգավորել ածխաջրային փոխանակումը, քանի որ այդ ժամանակ գեղձերը սինթեզում են երկու անգամ ավելի շատ ինսուլին: Դա իհարկե չի նշանակում, որ ակտիվ սեռական կյանքի պայմաններում կարելի է սնվել բացառապես կոնֆետներով ու թխվածքաբլիթներով, սակայն բուռն գիշերվանից հետո` առավոտյան նախաճաշը կրուասանով կարող ես վայելել առանց խղճի խայթի:

Ի վերջո, սեքսը պաշտպանում է գրիպից և մրսածությունից: Շաբաթական գոնե երկու անգամ սեքսով զբաղվելու դեպքում` վնասակար վիրուսների մուտքը դեպի օրգանիզմ արգելափակող իմունոգլոբուլին A-ի քանակն ավելանում է մոտ 30 %-ով: Իհարկե, անգամ ամենակրքոտ շոյանքները չեն կարող փոխարինել պատվաստումը, սակայն միավորվելով համբույրների հետ, որոնց ժամանակ զուգընկերները փոխանակվում են առնվազն 40 000 նոր օգտակար բակտերիաներով, դրանք էապես մեծացնում են գրիպի վարակից զերծ մնալու շանսերը:

Լիարժեք հանգստանալ

Հրաժարվում ես սիրո գիշերից, որովհետև ստիպված ես առավոտյան վաղ արթնանալ և ուզում ես կարգին հանգստանալ պատասխանատու հանդիպումից առա՞ջ. շա՜տ իզուր: Սեքսն ազդում է օրգանիզմի վրա ցանկացած քնաբերից էլ լավ, անգամ եթե դրան հաջորդող րոպեների ընթացքում թվում է, թե քունդ փախել է: Իրականում, նյարդային վերջավորությունների միջոցով ուղեղն արդեն ստացել է հանգստի հրահանգը, քանի որ դու ֆիզիոլոգիական մակարդակի վրա լիցքաթափում ես ստացել: Իսկ քո թվացյալ գրգռվածությունը պարզապես երջանիկ պահերի հետ կապված ուրախության ալիքն է: Այնպես որ, ոչ մի բանի մասին մի մտահոգվիր, պառկիր հարմար, և ...

Կապվածություն ստեղծել

Ժամանակի հետ կրքերը թուլանում են: Դա փաստ է. բոլոր դիրքերը փորձարկված են, դուք կարող եք գտնել միմյանց էրոգենային զոնաները փակ աչքերով: Սակայն բաժանման և նոր տպավորություններ փնտրելու պատճառը ոչ թե սեռական հարաբերությունների երկարատևությունն է, այլ ոչ հաճախակի սեքսը:

Շարունակական սեռական կյանքով ապրող զույգերի մոտ, անկախ համատեղ կյանքի երկարությունից, միմյանց նկատմամբ կապվածությունը ձևավորվում է հորմոնային մակարդակի վրա: Այդ կապվածության համար, ինչպես վկայում են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտությունները, պատասխանատու է օքսիտոցին հորմոնը: Այնպես որ, եթե քո ծանոթներից որպես բաժանման պատճառ լսում ես` «սեռական կյանքը սովորություն էր դարձել», ապա այդ բառերի տակ պետք է հասկանալ` «սեքսի պակաս»:

Ձգել մարմինը

Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը ստանում ես զուգընկերոջդ հետ նոր դիրքերում հմտանալիս, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ապացուցված է, որ հանդարտ սեքսի մեկ րոպեի ընթացքում օրգանիզմում վառվում է մոտ 4 կկալ, իսկ կրքոտ սեքսի ժամանակ` մինչև 8 Կկալ: Այսպիսով, մոտ կես ժամանոց ակտիվ «մարզումների» ընթացքում դու կարող ես կորցնել ամբողջ 240 կկալ. դա մոտավորապես մեկ տուփ չիպս է կամ շոկոլադե տորթի մեծ կտոր: Ի դեպ, ավելորդ քաշը շատ հաճախ բերում է սրտանոթային հիվանդությունների առաջացման: Ուստի, սեքսի ընթացքում նիհարելը ևս մի ներդրում է քո առողջության ամրապնդման գործում:

Մարզել սիրտը

Շոյանքների ժամանակ սիրտը երբեմն այնքան արագ է բաբախում, որ թվում է, թե չի դիմանա ու դուրս կթռչի կրծքավանդակից: Իրականում, այդ ծանրաբեռնվածությունը համանման է մարզումների ժամանակ ստացած ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սեքսի ժամանակ զարկերակն արագանում է միջինում մինչև 100 հարված վայրկյանում, երբեմն` մինչև 180 հարված, և դա միայն քո օգտին է. մարզվում է սրտամկանը, ուստի մեծանում են նրա դիմացկությունը, կենսական ուժն ու կյանքիդ տևողությունը:

Բարձրացնել տրամադրությունը

Ինչպես պարզել է Քուինսլենդի ուղեղի ինստիտուտի պրոֆեսոր Թոնի Բարլեթը, սեքսի ժամանակ արտադրվող պրոլակտին հորմոնն ազդակներ է ուղարկում ուղեղ` հենց հաճույքի կենտրոն, և քո տրամադրությունն ինքնաբերաբար լավանում է և մնում բարձր` անկախ օրգազմ ապրելու փաստից: Ստաբիլ սեռական կյանքն օգնում է պահպանել հորմոնային բալանսը, և քիչ թե շատ միանման լավ տրամադրությունը: Եթե անգամ առկա լինեն տրամադրության պոռթկումներ, ապա` միայն դրական: Լիցքաթափվելուց հետո դու թեթևություն ես զգում մարմնով մեկ. այսպիսի «ֆիթնեսի» շնորհիվ ընկնում ես երանության գիրկը և չես ուզում փչացնել այդ ամենը բացասական հույզերով:

Ի դեպ, եթե նկատել ես, սիրային շոյանքներից հետո հաճախ պատրաստ ես փոքրիկ խենթություններ գործել, օրինակ` լիաձայն երգել, թեև մինչ այդ ամաչում էիր, կամ թխել հրաշք տորթ տատիկի բաղադրատոմսով, որն անմիջապես հիշում ես` չնայած մեծ հուզվածությանը: Սեքսը բարելավում է հիշողությունը: Գերագույն հաճույքի պահին օրգանիզմում մեծանում է ադրենալինի և կորտիզոլի քանակը, որոնք խթանում են գորշ մասսայի աշխատանքը: Այսպիսի եզրակացության է եկել Համբուրգի բժշկական համալսարանի հետազոտող Վերներ Հաբերմելը:

Ծաղկել վարդի պես

Բոտոքսից ավելի լավ միմիկական կնճիռների դեմ պայքարում է միայն սեքսը: Օրգազմի ժամանակ ձվարաններում տեղի է ունենում էստրոգենի արագացված սինթեզ, ինչը նպաստում է բջիջների վերականգնմանը և խթանում մաշկի երիտասարդությունն ապահովող կոլլագեն սպիտակուցի արտադրությունը: Հորմոնների ազդեցության տակ բացվում և մաքրվում են մաշկի ծակոտիները` ազատելով կոսմետոլոգին այդքան հաճախ այցելելու անհրաժեշտությունից:

Ի դեպ, սեքսի նախաբանը` համբույրների տեսքով, նույնպես դրական է ազդում քո արտաքինի վրա. երբ դու շուրթերով ու լեզվով ձգվում ես դեպի զուգընկերդ, ակտիվ աշխատում են մոտ 34 դեմքի մկաններ. այդպիսի մարզանքը պահում է մաշկը տոնուսի մեջ:

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան