Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մեքսիկան շուտով կարող են առևտրային համաձայնագրի հասնել։
«Մենք շատ մոտ ենք Մեքսիկայի հետ համաձայնագրի կնքմանը, հիանալի համաձայնագրի», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի Գաստոնիա քաղաքում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի 28-29-ը Վաշինգտոնում։
Ակնկալվում է, որ Վաշինգտոնը կխնդրի Մեքսիկային փոխել ԱՄՆ արտահանվող արհեստական բանականության սարքավորումների պահանջները՝ Հյուսիսային Ամերիկայից դուրս, մասնավորապես Չինաստանում արտադրված բաղադրիչների օգտագործումը սահմանափակելու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



