Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ»-ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։
Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում:
Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցել են. «Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



