Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրում վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը, որը բարձրացնում է դիզելային վառելիքի գները։ Թրամփը խոստացել է, որ շուտով կհասնեն կարգավորման։
«Մենք շատ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի համար, որպեսզի հասնենք կարգավորման։ Գիտեք, ես ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն է, քանի որ առաջնորդները ատում են միմյանց», – ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Ըստ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը բարձրացնում է դիզելային վառելիքի գները ԱՄՆ-ում։
«Բայց այն շուտով կավարտվի», – ասել է ԱՄՆ նախագահը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



