ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Դաշնային Հանրապետությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը 325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով 16 միավոր «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի ձնագնաց (ռատրակ) մեքենաներ է նվիրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց այս նվիրատվությունը։
Նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում և ՀՀ ՊՆ–ի է փոխանցվել ԳԴՀ ռազմական կցորդի միջոցով` մեր զինված ուժերի կարիքների համար:
Այսօրվա որոշման մեջ նշվում է, որ այդ գույքը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերցվել է ի պահ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



