Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժամանակավորապես չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով, ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ժամանակավորապես չեղարկել է հանրային միջոցառումներին իր մասնակցությունը՝ առողջական խնդիրների պատճառով», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել են հարավաֆրիկյան լրատվամիջոցները։
Նախագահական գրասենյակը պարզաբանել է, որ հնարավորության դեպքում նախագահը կներկայացվի նշանակված նախարարների կողմից։
Հայտնի չէ, թե երբ նա կկարողանա լիովին վերադառնալ իր պարտականություններին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



