Սիրիայի բանակը իր հսկողության տակ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից հետ է վերցրել Հալեպը մատակարարող մայրուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է սիրիական Զինված ուժերում ռուսական գործակալության աղբյուրը:
«Սիրիական բանակը հետ է վերցրել կարևոր նշանակության ճանապարհը, սակայն այն դեռ արգելափակված է: Որոշ հատվածներում դեռ մարտերը շարունակում են և ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի ուղղությամբ»,-ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ ներկայում մասնագետները զբաղվում են ճանապարհի ականզերծման աշխատանքներով:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսլամական պետության զինյալներն իրենց հսկողության տակ են վեցրել Հալեպում սիրիական բանակի մատակարարման մայրուղին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



