Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2025 թվականը աշխարհի գետերի համար դարձել է վերջին 35 տարվա ընթացքում ամենաչորային տարիներից մեկը: Ըստ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհի գետային ավազանների 36 տոկոսում արձանագրվել է ջրի՝ նորմայից ցածր հոսք:
Միևնույն ժամանակ սառցադաշտերը շարունակել են նահանջել՝ կորցնելով գրեթե 408 գիգատոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման 1,1 միլիմետրով:
Նաև նվազել են ստորերկրյա ջրերի պաշարները: Կազմակերպությունում ընդգծել են ջրային անվտանգությանը սպառնացող աճող վտանգները։ Ամենամյա զեկույցի համաձայն՝ երկարատև երաշտները, ուժգին ջրհեղեղները և քաղցրահամ ջրի բնական պաշարների կրճատումն ազդում են ամբողջ աշխարհի համայնքների և տնտեսությունների վրա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



