ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «G Class invest» անվամբ (www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ն հանդես է գալիս արժեթղթերի ձեռքբերման հրապարակային կեղծ առաջարկով։
«Տեղեկացնում ենք , որ Կենտրոնական բանկը չի գրանցել Ընկերության կողմից նման առաջարկ ներկայացնելու հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ, և Ընկերությանը չի տրամադրվել ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
Հետևաբար, Ընկերությունը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։
Հորդորում ենք քաղաքացիներին լինել զգոն և ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ համապատասխան ազդագիրը գրանցված և հրապարակված է Կենտրոնական բանկի կողմից։
Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ։
Մանրամասները կայքում՝ https://www.cba.am/hy/warning/warning-java-team/55/
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



