Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 14-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է խոշոր հանրային միջոցառումների հիմնական և ռազմավարական վայրերում միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերով հնարավոր հանցավոր կամ դիտավորյալ գործողությունների հակազդմանը նվիրված աշխատաժողով։

«Աշխատաժողովի նպատակն է մշակել ընթացակարգեր և տեխնիկական մեթոդներ՝ խոշոր հանրային միջոցառումների ժամանակ ճառագայթային սպառնալիքների հայտնաբերման համար՝ միաժամանակ զարգացնելով մասնակիցների կարողությունները հնարավոր աղբյուրների որոնման ու տեղորոշման, ահազանգերի գնահատման և միջադեպերի դեպքում համակարգված արձագանքման ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ փորձագետ Քուրթիս Ջոնսոնը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները ներկայացրել են ռիսկերի գնահատման և հնարավոր միջադեպերին արձագանքելու գործիքակազմը, աշխատաժողովի մասնակիցներին ծանոթացրել ճառագայթային աղբյուրների հայտնաբերման սարքավորումների տեխնիկական բնութագրին և կիրառման առանձնահատկություններին։

«Աշխատաժողովը փրկարարներին և ոստիկաններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմել կիրառվող սարքավորումների աշխատանքի և դրանց օգտագործման եղանակների մասին։ Ճառագայթային աղբյուրի վերաբերյալ ահազանգի դեպքում ծառայողները կկարողանան համագործակցել կարգավորող մարմնի հետ, գնահատել իրավիճակն ու պարզել՝ արձանագրված ազդանշանն իրական սպառնալիքի մասին է վկայում, թե՝ ոչ»,- նշել է Քուրթիս Ջոնսոնը։

Տեսական փուլից հետո փրկարարներն ու Գվարդիայի ծառայողները մասնակցել են սիմուլյացիոն վարժանքի՝ պայմանական միջադեպի ժամանակ կիրառելով ստացած գիտելիքներն ու արձագանքման հմտությունները։

«Հնարավորինս իրականությանը մոտեցված պայմաններում թաքցված են ճառագայթային ուսումնական աղբյուրներ, որոնք մեր ծառայողները հատուկ սարքավորումների օգնությամբ փորձում են հայտնաբերել։ Սարքավորումներով հայտնաբերման պրակտիկան շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի, թե սարքերի արձագանքը առհասարակ իրական աղբյուրների հանդեպ ինչպիսին է լինում»,- նշել է ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ Արամ Ջալաթյանը։

Մի դեպքում ծառայողները տարածքն ուսումնասիրում են քայլ առ քայլ՝ աստիճանաբար ընդլայնելով որոնման գոտին, մյուս դեպքում ավտոմեքենայով դիտարկում են ամբողջ տարածքը։

Պայմանական ճառաքայթային աղբյուրը տեղորոշելուց հետո գործի է անցնում հաջորդ օղակը․ փրկարարներն ու Գվարդիայի ծառայողները տվյալները փոխանցում են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետներին՝ իրականացնելով աղբյուրի անվտանգ տեղափոխումը պահեստարան։

«Մեր ծառայողները բարեհաջող հայտնաբերեցին, անվտանգ տարածք տեղափոխեցին և մեկուսացրին բոլոր աղբյուրները: Գործնական վարժանքները շատ արդյունավետ եղան»,- նշել է Արամ Ջալաթյանը։

COP17 համաժողովի անվտանգ անցկացումն ապահովելու ուղղությամբ միջազգային փորձի տեղայնացումն ու գործնական վարժանքները ՆԳՆ ծառայողների պատրաստվածության բարձրացման ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու կարևոր քայլ են։

The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառով