Մայլի Սայրուսը գաղտնի ամուսնացել է. ԶԼՄ-ներ
ԼԱՅՖՉէին հասցրել Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը նորից սկսել հանդիպել, նրանց արդեն հասցրել են ամուսնացնել: Զույգի ամուսնական գաղտնի արարողության մասին հայտնել են ինչ-որ լավատեղյակ աղբյուրներ, որոնք վստահ են, որ սիրեցյալները մի քանի օր առաջ միմյանց հավատարիմ լինելու երդում են տվել:
Ի դեպ, գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել դերասանի հայրենիքում՝ Ավստրալիայում՝ նրա հարազատների ներկայությամբ:
«Մայլին ու Լիամը վերջերս ընկերների մոտ խոսել են ամուսնությունից: Նրանք վստահ են եղել իրենց հանկարծակի որոշման մեջ: Հիմա նրանք միմյանց անվանում են «իմ ամուսին», «իմ կին»: Նրանց ընկերները անգամ նեղացել են, որ ներկա չեն եղել հարսանիքին»,- պատմել է զույգի հարաբերություններից տեղյակ աղբյուրը:
Պատրաստեց Past.am-ը:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Լավ լուր թոշակառուների համար
4
43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է
5
Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համար



