Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի անվտանգային միջավայրն ու առկա հրատապ խնդիրները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Առաջնագծում տիրող իրավիճակը, սահմանների պահպանության արդյունավետությունն ու ցուրտ ամիսների շեմին սպասվող մարտահրավերները պահանջում են հստակ հաշվարկներ և պետական պատասխանատվություն, ոչ թե լոկ հայտարարություններ։

Այս հարցադրումների շուրջ «Փաստ» թերթի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Անդրադառնալով անվտանգային հիմնական մարտահրավերներին՝ նա նկատել է, որ, չնայած առկա բարդություններին, պաշտպանական համակարգը որոշակիորեն գործում է և իրականացնում է, օրինակ, հայթուրքական սահմանի պահպանությունը։

Սակայն խորհրդարանում ընթացող քննարկումների համատեքստում, թե ով պետք է պահի այդ սահմանը, Կարապետյանը հնչեցրել է կոշտ դիտարկում. «Այն պատասխանատուներին, ովքեր պնդում են, թե մեր սահմանապահները պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը, առաջարկում եմ նախ ապահովել հայ-ադրբեջանական սահմանի լիարժեք պահպանությունը։ Սա մեղադրանք չէ. այն պայմաններում, որոնք ստեղծվել են իշխանության գործողությունների հետևանքով, հայ զինվորը հերոսաբար իրականացնում է իր առջև դրված խնդիրները»։

Պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ սահմանի անձեռնմխելիության համար միայն զինվորի առկայությունն ու մարտական կամքը բավարար չեն. վճռորոշ են քաղաքական ճիշտ որոշումներն ու հավասարակշռված արտաքին հարաբերությունները։ Նա արձանագրել է, որ այսօր փաստացի կորսված են դիրքերը Մոսկվայում, առանձնահատուկ դիրքեր չեն ձևավորվել Վաշինգտոնում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կրում են լոկ ձևական բնույթ։

Հատուկ շեշտադրում է կատարվել առաջիկա ցուրտ ամիսներին պետության պատրաստվածության խնդրին։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ երկրի էներգետիկ և տնտեսական պատրաստվածության վերաբերյալ որևէ հստակություն չկա, մինչդեռ շատ պետություններ դեռ ամռանն են ամփոփում համապատասխան հաշվետվությունները։

«Հայաստանում, կարծես, մոռացել են, որ ապրում ենք բարդ կլիմայական պայմաններում։ Կառավարությունը որդեգրում է եվրոպական օրենքներ, հայտարարում սահմաններ պահելու մասին, սակայն հստակեցված չէ, թե ինչպես ենք հաղթահարելու ձմեռը»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհապաղ հրավիրել կառավարության նիստեր և հանրությանը ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր՝ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։

Եզրափակելով միտքը՝ Արշակ Կարապետյանը շեշտել է, որ, որպես հետախույզ, իր պարտքն է զգուշացնել հնարավոր վտանգների մասին, որպեսզի արվեն ճիշտ եզրակացություններ։ Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն սյուներից է, և պետության ղեկավարի առաջնային նպատակը պետք է լինի պետական շահի սպասարկումը, «այլ ոչ թե սեփական պաշտոնը պահելը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրում