Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համեստ երեխա էր Մհերս։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տարբեր միջոցառումների է մասնակցել։ Միշտ երկար մտածում էր, հետո անցնում հաջորդ քայլին, կազմակերպված էր, կշռադատված։ Անսահման համբերատար էր, բայց Աստված մի արասցե, որ իր համբերությունը հատեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Մհերը ծնունդով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բացարձակ գերազանցիկ չի եղել, բայց լավ է սովորել։ «Սիրում էր մաթեմատիկան և նկարչությունը։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Երեք տարի այնտեղ սովորեց։ Այնուհետև ընդունվեց Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Ապագա ճարտարապետ-շինարար էր»։

2019 թվականի հուլիսի 17-ին Մհերը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Լուսակերտում, այնուհետև՝ 2020 թվականի փետրվարին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի «Ինտերնատ» զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Լուսակերտում ծառայելիս մենք էինք իր մոտ գնում, նա էր սահմանված կարգով մի քանի ժամով տուն գալիս։ Մարտակերտ տեղափոխվելուց հետո չենք կարողացել իրեն տեսնել։ Համավարակի շրջանն էր, ոչ մի այցելություն թույլ չէին տալիս։ Ոգևորված, սպասումներով ծառայում էր, որ զորացրվի և անցնի իր դասերին։ Անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ արդեն պետք է ուսանող լինի։ Իր ընտրած մասնագիտությամբ շատ էր ոգևորված. իհարկե, մենք ևս իրեն խորհուրդներով օգնել ենք, բայց, միևնույնն է, վերջնական ընտրությունն իրենն էր: Ամեն ինչի մասին շատ խորն էր մտածում։ Պատանեկության տարիներից էր իր այդ կազմակերպվածությունը գալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամռան զորակոչից հետո Մհերը երկար ժամանակ դիրքերում է եղել։ Համավարակի շրջանն էր։ Ամեն անգամ զանգահարելիս ասում էր. «Վարակվելուց խուսափելու համար մենք դիրքերում ենք մնում, նորակոչիկների հետ չենք շփվում, մինչև իրենց կարանտինը վերջանա»։ Կապն իր հետ մշտապես կար, բայց արգելված էին այցելությունները։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան ենք իր հետ խոսել։ Ամբողջ ընտանիքով հավաքված էինք տանը, բոլորիս հետ այդ օրը խոսել է։ Քիչքիչ ճանապարհները բացում էին։ Ասաց. «Մա՛մ, մինչև հոկտեմբերի 2-ը դիրքերում եմ, հետո իջնելու եմ»։ Ես էլ արձագանքեցի՝ քիչ է մնացել, հենց դիրքերից իջար զորամաս, մենք Մարտակերտ ենք գալիս։ Հաջորդ օրն առավոտյան աշխատանքի գնացի, զգացի, որ խառնաշփոթ է։ Ասացին՝ պատերազմ է։ Իսկ ես կարծես հակառակվեի՝ գիշերն եմ տղայիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ։ Բայց սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույն րոպեին զանգահարեցի ամուսնուս, նա էլ ինձ էր հանգստացնում՝ ոչ մի լուրջ բան չկա, հանգիստ եղիր։ Հիվանդանոցում եմ աշխատում, մեր բժիշկներն ու բուժքույրերը բրիգադ կազմեցին, գիշերով մեկնեցին Արցախ։ Ես էլ ասացի՝ ինչ էլ լինի, երկրորդ բրիգադի հետ ես էլ անպայման կգնամ։ Ամբողջ օրը մեր հիվանդներին դուրս էինք գրում, որ կարողանայինք ընդունել վիրավոր զինվորներին։ Եվ այդ ամբողջ օրը Մհերի հետ չէինք կարողանում կապ հաստատել, անհասանելի էր։ Մի պահ է միայն կապի մեջ եղել, խոսել է իր դասընկերոջ հետ, տեղեկացրել, որ վիճակը շատ լուրջ է, ասել՝ էլ չեմ կարող խոսել, և անջատել է։ Առավոտյան զինվորներին բերում էին հիվանդոց։ Իջա ներքև, որ ինչ-որ նորություն իմանամ։ Հիմա էլ պատմելիս այդ օրերը կադրերի պես գալիս են աչքերիս առաջ։ Տղաներին հարցնում էի՝ գուցե Մարտակերտի՞ց են։ Մի քանիսն ասացին, որ Մարտունիից են, ու հավելեցին՝ Մարտակերտը գոյություն չունի։ Պատկերացրեք իմ վիճակը։ Զանգահարեցի ամուսնուս։ Ամբողջ օրը հիվանդանոցներում էի, մի լուր էի ուզում իմանալ տղայիցս։ Երբ վերադարձա տուն, այդ պահին այն ինձ համար դատարկ էր։ Կարծես չցանկանայի տուն մտնել։ Ամուսնուս հետ նստած լուրերն էինք դիտում, կարդում սեպտեմբերի 27-ի զոհերի անունները։ Շունչներս պահել էինք։ Հետո կարդացին սեպտեմբերի 28-ի զոհերի անունները։ Մհերիս անուն- ազգանունը անվանացանկի մեջտեղում էր։ Սկսեցինք տեղեկություններ փնտրել։ Ոմանք ասացին՝ գուցե շրջափակման մեջ են, չեն կարողանում կապ ստեղծել։ Հետո նաև սոցիալական ցանցերում տարածեցինք Մհերիս լուսանկարը։ Աննկարագրելի է, թե ինչերի միջով ենք անցել։ Մհերս հրետանու հրամանատարն է եղել, կրակ են վարել իր զինակից ընկերոջ հետ։ Երբ տղաս տեսել է, որ ԱԹՍ-ներն օդում են, ընկերոջն ասել է, որ թաքնվի։ Վերջինս հասցրել է մտնել թաքստոց, Մհերս՝ ոչ։ ԱԹՍ-ն նրան հարվածել է։ Զոհվել են։ Ընկերոջ ծնողները մեզ գտան սոցիալական ցանցով, ու սկսեցինք փնտրել մեր տղաներին»։

Մհերն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում։ «Իրեն համարյա մեկ ամիս փնտրել ենք հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Արդեն չգիտեինք, թե ուր գնալ։ Մեզ մոտ կար Արցախից դատական բժշկի հեռախոսահամարը։ Մեծ դժվարությամբ կարողացանք իր հետ կապ հաստատել։ Երկար ու մանրակրկիտ զրույցից հետո նա ասաց ամուսնուս այն կոդը, որով մեր տղային ուղարկել էին Հայաստան։ Գնացինք Հերացի, բացեցին նկարները, հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ այն դիրքով էր պառկած, ինչպես քնում էր։ Ներս գնացի և ճանաչեցի իմ Մհերին։ Այդպես գտանք մեր տղային»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու տղա ունեմ։ Մհերս կրտսերն էր։ Ավագ որդիս ամուսնացել է, որդի ունեցել և անվանակոչել եղբոր անունով։ Մեր տանը կրկին հնչում է Մհերիս անունը։ Ապրելու ուժ ինձ ավագ որդիս՝ Նվերս տվեց։ Իրեն էի նայում և մտածում՝ չեմ կարող թուլանալ և դրանով իրեն կոտրել։ Երկու տարի առաջ էլ ամուսնուս կորցրեցինք, և հիմա ավագ որդուս համար առավել դժվար է։ Մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, որ կարողանանք շարունակել ապրել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան