Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը տասն օրով ընդհատած տեխնիկական սպասարկման աշխատանքները Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկումների տեղիք են տվել։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի։ «Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի այդ գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում հանրապետության սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։

Հայաստանն իր գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմը» երկրին մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր տարեկան ստացվում է Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։ Այդ գինը գործող պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։

Հարկ է նշել, որ այս իրավիճակում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ՝ 2025 թվականին պլանային սպասարկման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերի 16-ից 26-ը, իսկ 2024 թվականի նոյեմբերին մատակարարումն ընդհատվել էր մեկուկես օրով՝ Վրաստանի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների պատճառով։ Վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում նման կարճաժամկետ ընդհատումները տեղավորվում են համաշխարհային պրակտիկայի շրջանակներում: Այնուամենայնիվ, այս անգամ լուրը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով լրացուցիչ մատակարարներ գտնելու մտադրության մասին։ «Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր գործունեությունը։ Մեր քաղաքական որոշումն է զարգացնել մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու ցանկացած սցենարի դեպքում»,- ընդգծել էր Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե հնարավորություն ստեղծվի գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ եթե գազատար անցնի Հայաստանի տարածքով, կառավարությունը կգնա այդ ճանապարհով։

«Հայաստանում գազը էժան չէ։ Այլ երկրների համեմատ՝ սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գնի ամենակտրուկ աճը տեղի է ունենում հենց այստեղ՝ Հայաստանում։ «Գազպրոմ Արմենիան» զգալի շահույթ է ստանում։ Այս փաստը պետք է ընդունել»,հավելել էր վարչապետը։

Նա նաև պարզաբանել էր, որ եթե գազի գինը բարձրանա, կառավարությունը կվերանայի ռուսական ընկերությանը նախկինում տրամադրված արտոնությունները կամ նպաստավոր պայմանները։ Փաշինյանը պատրաստ է այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ «հանգիստ, գործնական մթնոլորտում»։

Հարկ է նշել, որ գազի գնի հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվում էր 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ի վեր։ Մասնավորապես, Պուտինը մատնանշել էր Երևանի՝ դեպի եվրոպական ինտեգրում ձգտման անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս «տեխնիկական դադարը» համընկել է գազի ոլորտում հետագա համագործակցության պայմանների, այդ թվում՝ գնագոյացման բանաձևի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների ժամանակաշրջանի հետ։ Օրինակ՝ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել Երևան՝ նշելով, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի համաձայնագիրը Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ մատակարարելու վերաբերյալ, եթե հանրապետությունը չդադարեցնի դեպի ԵՄ ընթացող շրջադարձը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ անտրամաբանական է փորձել վախեցնել իր երկրին բարձր գներով, քանի որ ինքը շուտով բավարար միջոցներ կունենա անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր, որ Երևանն արդեն իսկ իր սպառազինությունն է վաճառում զարգացած երկրներին։

Այնուամենայնիվ, Երևանն այս պահին գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Ներկայում Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազի մինչև 85 %-ը։ Եվս 15–20 %-ը ստացվում է Իրանից Հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց, թեև կողմերը քննարկում են այդ ծավալների ավելացման հարցը։ Եվ այստեղ Ադրբեջանը նույնպես կարող է առաջարկել իր ծառայությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ազեր Բադամովը Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Երևանի ձգտումը դիտարկել է որպես Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին միանգամայն իրատեսական է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան։ Եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ապա Ադրբեջանը կարող է դառնալ ամենաեկամտաբեր և աշխարհագրական տեսանկյունից բնական այլընտրանքներից մեկը», - Modern.azին տված հարցազրույցում ասել է Բադամովը։ Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կարող են կառուցվել «Թրամփի ճանապարհի» երկայնքով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նպատակը Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելը չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա Յոլյան