Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին` կեսգիշերին: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Վերջինս մեջբերում է փաստաթուղթը, որը համաձայեցվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:
Հեռուստաընկերության տվյալներով, ռուս-ամերիկյան համաձայնագրում նշվում է, որ կրակի դադարեցումը ուժի մեջ է մտնում փետրվարի 27-ին: Դրանից բացի նշվում է, որ պայմանավորվածությունը բացառում է ահաբեկչական խմբավորումներին` «Իսլամական պետութունը» և «Ջաբհաթ ալ Նուսրան»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



