ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի` կղզում ԱՄՆ-ն զգալի ռազմական ներկայություն կունենա։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի թշնամիները չեն կարողանա կղզում զգայուն նշանակության ներդրումներ կատարել առանց Միացյալ Նահանգների հավանության, և որ համաձայնագիրը ժամկետային սահմանափակում չունի։
«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով»,– գրել է Թրամփը
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



