Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Պարվան նահանգում հոսպիտալի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռոյթերս» գործակալությանը: Տեղի ունեցածի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբանի» զինյալները: Նրանք հայտարարել են, որ իրենց թիրախն է եղել տեղական ոստիկանության ղեկավարը: Քաղաքացիական անձանց կորուստը պայմանավորված է եղել ոստիկանների կողմից սկսած կրակոցներով:
Տեղի իշխանությունների պաշտոնական տվյալներով, մահացածներից 6 հոգի եղել են ոստիկանության ծառայողներ: Հաղորդվում է նաև 11 վիրավորների մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Աֆղանստան թալիբների դեմ պայքարելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



