Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաագայում ծայրահեղ աջերի բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nu.nl-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հաագայի «Մալիվելդ» զբոսայգում՝ մասնակցելու ծայրահեղ աջերի կազմակերպած ցույցին։ Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են Նիդեռլանդների իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության դեմ։ Նրանք հնչեցրել են ռասիստական կարգախոսներ։
Ցույցի ընթացքում ցուցարարները դիմել են բռնության, հրահրել անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ նետել։ Դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



