Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Մոսկվայի մարզի Սոֆյինոյում պահեստային համալիր է բռնկվել: Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սոֆյինոյում հարձակումից հետո նույնպես պահեստային համալիր է բռնկվել», - գրել է նա իր պաշտոնական Telegram ալիքում:
Եվս մեկ հրդեհ, նահանգապետի տվյալներով, տեղի է ունեցել Կոտելնիկիում, որտեղ ԱԹՍ-ն հարվածել է Նովիե Կոտելնիկի միկրոշրջանի բազմաբնակարան շենքին:
«Կրակով պատված են երեք հարկերի բնակարանները, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է, վայրերում աշխատում են հրշեջներն ու արտակարգ ծառայությունները», - ընդգծել է նահանգապետը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



