ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ համաձայնություն են ձեռք բերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել ծրագրի շուրջ, որով Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար պետք է հաստատի: ABC NEWS-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ամերիկյան պաշտոնատար անձինք:
Աղբյուրների համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնեցրել են «ռազմական գործողությունների դադարեցման» ժամկետներն ու պայմանները: Հրադադարը բացառում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ճակատի ուղղությամբ հարձակումները:
Ակնկալվում է, որ այդ կապակցությամբ հայտարարություն կարվի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



